Լրահոս

24.02.2015 09:50


Հայ լեռնագնացները մասնակցել են Իրանում կայացած միջազգային լեռնային վերելքին (լուսանկար)

Հայ լեռնագնացները մասնակցել են Իրանում կայացած միջազգային լեռնային վերելքին (լուսանկար)

Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով վեց հայ լեռնագնաց փետրվարի սկզբին մասնակցեցին Իրանի հեղափոխության օրվան նվիրված «Լուսաբաց» միջոցառմանը, որը նվիրված էր լեռներում զոհված լեռնագնացների հիշատակին:

Միջոցառման շրջանակներում հայ լեռնագնացները՝ ի դեմս Նարինե Ճաղարյանի, Էդուարդ Սարգսյանի, Սոնա Հարությունյանի, Դավիթ Պետրոսյանի, Լուսինե Ամիրխանյանի եւ Տիգրան Շահբազյանը մասնակցեցին միջազգային լեռնային վերելքին: Փետրվարի 5-ին հայ լեռնագնացների խումբը սկսեց իր վերելքը Հեզար լեռ (4501 մ), մյուս օրն արդեն գագաթում էր:

Իրան կայացած այցի ժամանակ հայ լեռնագնացները հանդիպում ունեցան Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի նախագահի հետ, ծանոթացան ուժեղագույն լեռնագնացների հետ:

Անցկացվող միջոցառման շրջանակներում մեր լեռնագնացները մասնակցեցին նաեւ երկօրյա սառցամագլցման պարապմունքներին, որոնք կազմակերպվել էին UIAA-ի (Լեռնագնացության եւ մագլցման ասոցացիաների միջազգային միություն) մասնագետների կողմից:

Մեր խմբի բոլոր անդամները Հեզար վերելք կատարելու եւ սառցամագլցման դասերին մասնակցելու վկայականներ ստացան:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի

հայկական ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը