Լրահոս

23.02.2015 18:15


ՄԱԿ–ի հատուկ ներկայացուցիչ. «ԻՊ դեմ միջազգային պայքարը հնարավոր է միայն Ասադի հետ համատեղ»

ՄԱԿ–ի հատուկ ներկայացուցիչ. «ԻՊ դեմ միջազգային պայքարը հնարավոր է միայն Ասադի հետ համատեղ»

«Իսլամական պետության» դեմ պայքարը հնարավոր է միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համատեղ։ Այսպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ–ի՝ Սիրիայի հարցով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սթաֆֆան դե Միսթուրան՝ Իտալիայի ԱԳՆ նախկին փոխնախարարը։

«Մենք հանդիպել ենք սիրիական նախագահին և երկխոսություն ենք վարում։ Մեզ համար շատ կարևոր է պահպանել այդ կապը, քանզի դա կարող է ճգնաժամից դուրս գալու բանաձև լինել», – նշել է իտալացի դիվանագետը «Սթամփա» թերթին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ իրավիճակը Սիրիայում փոփոխվել է այնտեղ ԻՊ գործողության ծավալումից հետո։

«Բաշար Ասադը վերահսկում է բնակչության ու տարածքի կեսից ավելին։ Նրա տիրապետության տակ են գործող բանակը և ավիացիան, որը շատ կարևոր է բռնությանը վերջ դնելու համար...», – ասել է դե Միսթուրան՝ հավելելով, որ Սիրիայում չի կարելի կրկնել Լիբիայի փորձը։

«Իրաքը, Աֆղանստանը, հիմա էլ՝ Լիբիան, մեզ սովորեցնում են, որ պետք է խուսափել կառավարական կառույցների և բանակի ոչնչացումից»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը