Լրահոս

23.02.2015 16:40


Կալանավորի ընկերուհին հատուկ ծառայություն իրականացնողներին մեղադրել է հանցագործության կատարման մեջ

Կալանավորի ընկերուհին հատուկ ծառայություն իրականացնողներին մեղադրել է հանցագործության կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Համլետ Շ.-ի ընկերուհին նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որիր կամքին հակառակ ոստիկանության բաժին տեղափոխվելով` ժամը 08:00-ից մինչև 19:00-ն ապօրինի պահվել է այնտեղ: Ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում լսել է իր ընկերոջ հասցեին հնչող հայհոյանքներ, և նրա նկատմամբ կիրառվող բռնության ձայներ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և փաստականտվյալներով հիմնավորվել է, որ քաղաքացուհու հաղորդման մեջ նշված տեղեկատվությունը ակնհայտ կեղծ է, և վերջինս այդ հանգամանքը գիտակցելով է տվյալ տեղեկատվությունը տրամադրել նախաքննական մարմնին՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու և ոստիկանության բաժնում իրենապօրինի պահելու մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործինյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, իսկ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը