Աշխարհ

23.02.2015 21:02


«Իսլամական պետությունը» հավաքագրում է անչափահաս աղջիկների

«Իսլամական պետությունը» հավաքագրում է անչափահաս աղջիկների

Մալազիայի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներն ակտիվ հավաքագրում են մալազիացի 14-15–ամյա աղջիկների Իրաք և Սիրիա ուղղելու համար։

«Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր երեխաները չընկնեն այդ թակարդը։ Մենք թույլ չենք տա, որպեսզի նրանց օգտագործեն ԻՊ–ն կամ ահաբեկչական այլ խմբավորումներ»,–«Star» թերթին ասել է մալազիական կոնտրհետախուզության ղեկավարներից մեկը՝ Այուբ Խան Միդին Փիթչայը։

Նրա խոսքերով՝ աղջիկներին հավաքագրում են նաև ԻՊ զինյալներին սեռական ծառայություններ մատուցելու համար։ Կոնտրհետախույզի ծառայությանը հաջողվել է խաթարել յոթ երիտասարդ մալազիացի աղջկա՝ Սիրիա մեկնումը։

Այուբ Խանը նշել է, որ հավաքագրվածների մեծամասնությունը 20 տարեկանից բարձր կանայք են, սակայն ներկայումս ամենաերիտասարդը համարվում է 14-ամյա մի աղջիկ, որը ձերբակալվել է նախորդ շաբաթ։ Նա կոչ է արել ծնողներին ուժեղացնել վերահսկողությունը երեխաների նկատմամբ։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը