Լրահոս

23.02.2015 14:05

«Իսլամական պետության» զինյալները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը

«Իսլամական պետության» զինյալները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության զինյալները Մոսուլում՝ Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում, պայթեցրել են կենտրոնական գրադարանը։ Այս մասին հայտնել է արաբական «Էլաֆ» լրատվականը։ Մոսուլն անցած տարվա հուլիսից գտնվում է ԻՊ զինված խմբավորման վերահսկողության տակ։

Ինչպես նշել է գրադարանի տնօրեն Հանեմ աթ–Թաանը, պայթյունը հանգեցրել է ուժեղ հրդեհի, որը տարածվել է եռահարկ շենքի բոլոր սրահներում։ Գրադարանի բակում, որը համարվում էր երկրում ամենահինը, ԻՊ զինյալները հրի են տվել գրքեր ու ձեռագրեր, որոնք համարվում են Իրաքի մշակութային ժառանգության մասը։

Ընդհանուր առմամբ, մոտ 10 հազար հատոր է ոչնչացվել, որոնցում առկա էին մշակույթի, փիլիսոփայության, արաբական պատմության եզակի նմուշներ։
Ականատեսների հավաստմամբ՝ ԻՊ–ն նպատակաուղղված ոչնչացնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում առկա գրադարանները։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։