Երեկ Ուրցաձորում 20-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել՝ տանը կից անասնագոմի տանիքի հենասյունից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը հայտնեց, որ երիտասարդը բնակվում էր ծնողների հետ, «խելացի, աշխատող ընտանիքի զավակ էր»:
Գյուղապետը նշեց, որ երիտասարդն ինքը շատ շփվող ու խելացի էր, և իրենց համար անհայտ է նման քայլի դիմելու պատճառը:
Ուրցաձորում 20-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել