Լրահոս

23.02.2015 20:05


Կիևը հետ կքաշի Դոնբասից ծանր զենքն ամբողջական հրադադարից հետո

Կիևը հետ կքաշի Դոնբասից ծանր զենքն ամբողջական հրադադարից հետո

Կիևը բաժանարար գծից՝ Դոնբասից հետ կքաշի ծանր զենքը միայն ամբողջական հրադադարի դեպքում։ Այս մասին այսօր ասել է ուժային գործողության ներկայացուցիչ Անատոլի Ստելմանը։ Նրա խոսքերով՝ ներկայումս դեռ չի դիտարկվում հրադադար։

«Խաղաղ պայմանավորվածությունների առաջին փուլն ամբողջական հրադադարն է։ Ներկայումս ամբողջական հրադադար չի դիտարկվում», – ասել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտարարել էր գործողությունների ծրագրի ստորագրման մասին, որը ենթադրում էր հստակ միջոցներ հրադադարի վերաբերյալ և ծանր ռազմական տեխնիկայի հետքաշում բաժանարար գծից։

Կիրակի՝ փետրվարի 22-ին, ԴԺՀ ՊՆ ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել էր, որ հանրապետությունում մեկնարկել է ծանր զենքի հետքաշման նախապատրաստական փուլը, իսկ փետրվարի 24-ին իրականացվելու է տեխնիկայի իրական հետքաշումը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը