«7օր»–ի աղբյուրի փախանցմամբ՝ այս պահին «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ ցույց են անում ՀՀ նախագահական նստավայրի դիմաց։ «ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ», «Կառավարությունը «Նաիրիտին» 5 մլրդ դրամ է պարտք», «Մենք չենք ուզում դառնալ գաղթական» և նմանատիպ այլ պաստառներով արդեն կրճատված աշխատակիցները պահանջում են վերջնահաշվարկ անել և մարել աշխատավարձի պարտքերը։
Ավելի վաղ գրել էինք, որ նախագահականից խոստացել էին քննարկել աշխատավարձերի պարտքի մարման ժամանակացույցը, այնուհետև ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։
Նաիրիտցիների ցույցը մեկնարկել է

Մանրամասներն՝ ավելի ուշ։
7or.am