Ֆրանսիական ավիակիրը միացել է «Իսլամական պետության» դեմ գործողությանը
Ֆրանսիական օդուժի «Շառլ դը Գոլ» ավիակիրն այսօրվանից միացել է Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ռազմական գործողությանը։ Այս մասին հաղորդել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
«Ավիակրի ինտեգրումը «Շամալ» գործողությանը սկսվել է առավոտյան», – «AFP» գործակալությանը հաղորդել է աղբյուրը, որն այցելել է Պարսից ծոցում տեղակայված նավը։
«Rafale» առաջին կործանիչներն արդեն ուղղվել են Իրաք։ Նշվում է, որ նրանք իրենց նշանակետին կհասնեն կես ժամից՝ ավելի արագ, քան դա կանեին ՄԱԷ–ի ֆրանսիական ռազմաբազայից։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։