Լրահոս

23.02.2015 10:57


Տեխասի բանտում վերահսկողությունը վերականգնվել է

Տեխասի բանտում վերահսկողությունը վերականգնվել է

Ռեյմոնդվիլլ ամերիկյան քաղաքի բանտի պահակներին հաջողվել է վերականգնել վերահսկողությունն ուղղիչ հաստատությունում, որտեղ 2 հազար բանտարկյալ անհնազանդություն էր ցուցաբերել։ Այս մասին կիրակի հաղորդել են մասնավոր ընկերության ներկայացուցիչները, որոնք իրականացնում են բանտի կառավարումը։

Ուրբաթ մատուցվող բժշկական ծառայությունից դժգոհ բանտարկյալները հավաքվել են բանտի ներքին բակում և այրել տաս բնակելի մասնաշենքից երեքը։ Պահակները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել։

Ուղղիչ հաստատության տարածքը կալանավորները չեն լքել, մոտակա բնակավայրերի բնակիչների համար սպառնալիք չի եղել։

Ռեյմոնդվիլլի բանտը տեղակայված է Մեքսիկայի սահմանից 64 կմ հեռավորությամբ. այստեղ հիմնականում պահվում են ապօրինի ներգաղթյալները։ ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ երկու պահակ և երեք բանտարկյալ են տուժել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը