Սիրիան «լկտի ագրեսիա» է անվանել թուրքերի՝ Սուլեյման շահի մասունքների տարհանումը
«Ռոյթերս»–ի փոխանցմամբ՝ Սիրիայի պետական հեռուստաընկերությունը «լկտի ագրեսիա» է որակել երկրի հյուսիսում Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապ Սուլեյման շահի գերեզմանը հսկող պահակախմբի 38 անդամների տարհանումը։
Թուրքական զինվորական ստորաբաժանումները Քոբանի քաղաքի մոտակայքում հատել են թուրք–սիրիական սահմանը և 100 միավոր ծանր ռազմական տեխնիկայից բաղկացած շարասյունով մուտք գործել սիրիական տարածք։ Հայտնի է, որ թուրքական կողմին հաջողվել է հայրենիք բերել շահի մասունքները։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ տարածքը, որտեղ գտնվել է շահի գերեզմանը, վերահսկվում է «Իսլամական պետության» զինյալների կողմից։ Սակայն վերջինների և թուրքական զորքերի միջև բախումների մասին տեղեկություններ չկան։

7or.am