Լրահոս

23.02.2015 09:58


ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի՝ ժամը 09.30-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը:

Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի և Սյունիքի մարզի Սիսիան-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը