Լրահոս

23.02.2015 09:30


Այսօր նաիրտիտցիները նորից կգնան Բաղրամյան 26

Այսօր նաիրտիտցիները նորից կգնան Բաղրամյան 26

«7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 12.00–ին, «Նաիրիտ» գործարանի աշխատողները նորից կհավաքվեն ՀՀ նախագահական նստավայրի դիմաց։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ուրբաթ բողոքի ցույցի դուրս եկած հարյուրավոր՝ արդեն նախկին աշխատակիցներ Կառավարությունից չստանալով խոստացված պատասխանը՝ երթով շարժվել են ՀՀ նախագահական նստավայր։ Բաղրամյան 26–ում նաիրիտցիների 6–հոգանոց խմբին էր հանդիպել նամակների ընդունման բաժնի պետ Աիդա Ասատրյանը և առաջարկել քննարկել աշխատավարձերի պարտքի մարման ժամանակացույցը, այնուհետև ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։ Նաիրիտցիները վստահեցրել էին՝ եթե երկուշաբթի նորից պատասխան չստանան, վերսկսելու են ցույցերը։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին կրճատված «Նաիրիտի» աշխատակիցները պահանջում են վերջնահաշվարկ անել և վճարել աշխատավարձի պարտքերը, որոնք, տարբեր հաշվարկներով, հասնում են շուրջ երկու տարվա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը