Լրահոս

22.02.2015 22:32


Թուրքիայի նախագահականից հերքում են Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ հայտարարելու լուրը

Թուրքիայի նախագահականից հերքում են Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ հայտարարելու լուրը

Azatutyun.am–ը հայտնում է, որ Թուրքական Daily Sabah թերթը, հղում անելով իր աղբյուրներին թե՛ նախագահի ապարատում, թե՛ վարչապետի աշխատակազմում, հերքում է ընդդիմադիր Today's Zaman պարբերականի կիրակնօրյա համարում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ իշխանությունները չեղյալ են հայտարարել Գալիպոլիի ճակատամարտում 1915 թվականին Օսմանյան կայսրության տարած հաղթանակի 100-րդ տարեդարձի կապակցությամբ այս տարվա ապրիլի 24-ին նշանակված տոնական միջոցառումները:

Today's Zaman-ը, որը հայտնի է ընդդիմադիր Գյուլեն շարժման հետ ունեցած կապերով, հղում անելով անանուն պետական մի պաշտոնյայի, գրել էր, որ միջոցառումը չեղյալ է հայտարարվել, քանի որ ուղարկված հրավերներին տրված դրական պատասխանների քանակը չափազանց փոքր է:

Մանրամասները՝ Azatutyun.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը