Երկվորյակ երեխաներին վրաերթի ենթարկած վարորդին մեղադրանք է առաջադրվել
Երեւանում տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարորդին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Փետրվարի 19-ին Երեւանում` Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում, տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդ Ռ. Ավետիսյանին: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ): Քննիչը դատարան է ներկայացրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդություն, ինչը բավարարվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Մարաշի Արմենակյան փողոցում վրաերթի է ենթարկել 4 անձի` 82-ամյա Անահիտ Կարապետյանին, 29-ամյա Աննա Հարությունյանին եւ նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Վրաերթի հետեւանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել էր փետրվարի 19-ին, մյուսը` այսօր, փետրվարի 22-ին` հիվանդանոցում: Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երկվորյակ երեխաներին վրաերթի ենթարկած վարորդին մեղադրանք է առաջադրվել
Երեւանում տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարորդին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Փետրվարի 19-ին Երեւանում` Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում, տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդ Ռ. Ավետիսյանին:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ): Քննիչը դատարան է ներկայացրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդություն, ինչը բավարարվել է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Մարաշի Արմենակյան փողոցում վրաերթի է ենթարկել 4 անձի` 82-ամյա Անահիտ Կարապետյանին, 29-ամյա Աննա Հարությունյանին եւ նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Վրաերթի հետեւանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել էր փետրվարի 19-ին, մյուսը` այսօր, փետրվարի 22-ին` հիվանդանոցում:
Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե