Անհետացել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` անհետացել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը։
Զինծառայողի անհետացման մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել վերջինիս կինը, երբ նա տեւականորեն չի պատասխանել հեռախոսազանգերին:
Կինը ներկայացրել է, որ փետրվարի 21-ի առավոտից հետո նա Արթուրի մասին տեղեկություններ չունի:
Զինծառայող Արթուր Աֆյանի կինը ներկա պահին հայրական տանն է՝ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում: Նա ամուսնու հետ զրույցի ժամանակ հասկացել է, որ ամուսինը Գյումրիում իրենց վարձակալած բնակարանից դուրս էր գալու, որպեսզի մեկներ Մարմաշեն:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը պատմեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ Արթուրը Իջեւանից էր կամ շրջակա գյուղերից, ամուսնացել է եւ պայմանագրային զինծառայության մեջ է ռուսական ռազմաբազայում: Նա կնոջ հետ տուն է վարձակալել եւ բնակվում են Գյումրիում:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։