Լրահոս

21.02.2015 15:21


Գյումրեցի 14-ամյա աղջիկը եղել է Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում

Գյումրեցի 14-ամյա աղջիկը եղել է Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում

Քրիստինա Խաչատրյանը, որը փետրվարի 17 ին տանից դուրս էր եկել և անհետացել, երեկ երեկոյան ոստիկանների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքում:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն «Ազդարար» լրատվականին տեղեկացրել է, որ աղջիկը Երևանի ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում հարցաքննվել է և արդյուքնում պատմել, որ անցնող օրերի ընթացքում եղել է Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում: Քրիստինայի խոսքերի համաձայն՝ ինքը գնացել է շրջելու՝ համացանցով ծանոթացած անձանց մոտ:

Նշենք, որ Քրիստինան ապրում է տատիկի հետ. հայրն անհայտ բացակայող է ճանաչվել, երբ աղջիկը դեռ 6 ամսական էր, իսկ մայրը 2 տարի է, ինչ ապրում և աշխատում է Մոսկվայում:

Մանրամասները՝ tsayg.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը