Լրահոս

21.02.2015 15:11


Ադրբեջանական մանաթը մեկ օրում արժեզրկվել է 33.5 տոկոսով

Ադրբեջանական մանաթը մեկ օրում արժեզրկվել է 33.5 տոկոսով
Ադրբեջանի կենտրոնական բանկը այսօր՝ փետրվարի 21-ին սահմանել է ազգային արժույթի՝ մանաթի նոր փոխարժեքը: Այժմ մեկ դոլարը հնարավոր է գնել 1.05 մանաթով:

Ուշագրավն այն է, որ ընդամենը մեկ օր առաջ մանաթի փոխարժեքը 0.78 էր: Այսպիսով, ընդամենը մեկ օրում մանաթն արժեզրկվել է 33.5 տոկոսով:

«Այս որոշումը նպատակ է հետապնդում աշխուժություն մտցնել երկրի տնտեսությունում: Բացի այդ, ադրբեջանական ապրանքներն ավելի մրցունակ կլինեն միջազգային շուկայում»,-նշված է ԿԲ-ի հայտարարությունում:

Ի դեպ, այս պահին Ադրբեջանի ԿԲ-ի պաշտոնական կայքն անհասանելի է:

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ է կատարվում Ադրբեջանում եւ ինչ է սպասվում առաջիկա աշխատանքային օրը:

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը