Լրահոս

21.02.2015 14:36


Փակ են Սոթք-Քարվաճառ և Չքնաղ-Ձորագլուխ ավտոճանապարհները

Փակ են Սոթք-Քարվաճառ և Չքնաղ-Ձորագլուխ ավտոճանապարհները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Փակ են Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ալավերդի, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Մ1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի - Աշոցք հատվածը, Ախուրյան գյուղի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հատվածը, Սյունիքի մարզի Գորիս Կապան և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:


Աշոցք-Ամասիա ավտոճանապարհին բուք է և ցածր տեսանելիություն:

Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ:

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը