Լրահոս

21.02.2015 20:01


Իրականում գոյություն ունեցող 20 դղյակ (լուսանկարներ)

Իրականում գոյություն ունեցող 20 դղյակ (լուսանկարներ)

1. «Ծիծեռնակի բույն», Ղրիմ. ներկա տեսքն ընդունել է բարոն Շթեյնգելի շնորհիվ, որը սիրում էր հանգստանալ Ղրիմում:

2. Բրան, Ռումինիա. Տրանսիլվանիայի մարգարիտը։ Այստեղ է, համաձայն լեգենդի, ծնվել արնախում կոմս Դրակուլան։ Մոտակա անտառը նրա սիրած որսորդության վայրն էր։

3. Վիբորգյան դղյակ, Ռուսաստան. հիմնվել է շվեդների կողմից և համարվում էր սկանդինավյան մինչև Պետրոս 1–ինի գահակալությունը։ Որոշ ժամանակ բանտ է ծառայել դեկաբրիստների համար, այսօր թանգարան է։

4. Սթալքեր, Շոտլանդիա. թարգմանաբար նշանակում է «բազեի որսորդ»։ Հիմնադրվել է 1930–ին և բազմաթիվ պատերազմների ականատես եղել։ 20–րդ դարում վերանորոգվել է նոր սեփականտիրոջ՝գնդապետ Ստյուարտի կողմից։

5. Քիլխուրն, Շոտլանդիա. ի տարբերություն շոտլանդական մյուս ամրոցների՝ այստեղ ռազմական գործողություններ քիչ են եղել։ Դղյակի բնակիչ կոմսերը խաղաղությամբ փոխարինել են մեկը մյուսին։ 1769–ին վնասվել է կայծակի հարվածից և լքվել։

6. Քաշել, Իռլանդիա. համաձայն ավանդության՝ այստեղ է ապրել Սուրբ Պատրիկը։ Համարվում է անգլիացիների դաժանության և իռլանդացիների արիության խորհրդանիշը. լորդ Օլիվեր Կրոմվելն այստեղ ողջակիզում էր զինվորներին։

7. Գուաիտա, Սան–Մարինո. Մոնտե Տիտանո անմատչելի լեռան գագաթին է և 2 աշտարակի հետ պաշտպանում է աշխարհի ամենափոքր հանրապետություններից մեկը։

8. Բոդիամ, Անգլիա. այս կառույցի բոլոր սեփականատերերը մարտերի սիրահարներ էին, և երբ 1917–ին այն ձեռք բերեց Լորդ Քերզոնը, ամրոցից միայն ավերակներ էին մնացել։ Բարեբախտաբար, հնարավոր եղավ պատերը վերականգնել, և այսօր այն դեռ «թարմ» տեսք ունի։

9. Էյլեն–Դոնան, Շոտլանդիա։ Ասում են՝ այստեղ է ոգեշնչվել շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ Ռոբերտ Սթիվենսոնը։

10. Հոենշվանգաու, Գերմանիա. Լյուդվիգ 2–րդի նստավայրը, որն այստեղ էր ընդունում հայտնի կոմպոզիտոր Ռիխարդ Վագներին։

11. Շիլյոն, Շվեյցարիա. Բայրոնի «Շիլյոնի կալանավորը» պոեմի համանուն ամրոցը։

12. Նոյշվանշտայն, Գերմանիա. բավարացի արքա Լյուդվիգ 2–րդի ևս մի ամրոցը։ Կառուցվել է 19–րդ դարում։

13. Մեթոնի, Հունաստան. թուրքերի դեմ մարտերում եվրոպացիների վերջին ամրակետը։ Ցավոք, այսօր միայն ավերակներն են մնացել։

14. Բարսիենսե, Իսպանիա. տեղաբնակ կոմսերի կառուցած այս շինությունը երկար ժամանակ հրետանային ամրոց է ծառայել։

15. Գոգենցոլլերն, Գերմանիա. գտնվում է ծովի մակերևույթից 2.800 մ բարձրության վրա՝ համանուն լեռան գագաթին։ Երկար ժամանակ եղել է պրուսական կայսրերի նստավայր։

16. Բլեդյան ամրոց, Սլովենիա. կառուցվել է 100 մ բարձրությամբ ժայռի գագաթին՝ Բլեդ լճի ափին։ Եղել է սերբական թագավորական հարստության աթոռանիստ վայրը։

17. Գոհոստերվիտց, Ավստրիա. կառուցվել է 9–րդ դարում։ Աշտարակների բարձրությունը հասնում է 160 մետրի։

18. Մոն–Սեն–Միշել, Ֆրանսիա. անմատչելի այս ամրոցը Ֆրանսիայի երկրորդ ամենատեսարժան վայրն է Փարիզից հետո։ 1300–ամյա շինությունը շարունակում է գրավել բազմաթիվ զբոսաշրջիկների։

19. Ռայխսբուրգ, Գերմանիա. նախապես Քոնրադ 3–րդի գանահիստ վայրն էր, այնուհետև՝ Լյուդովիկոս 14–րդի։ Այրվել է ֆրանսիացիների կողմից, այնուհետև վերականգնվել գերմանացիների ձեռքով։


20. Լիխտենշտեյն, Գերմանիա. հինավուրց այս ամրոցը քանիցս ավերվել է։ Վերանորոգվելուց հետո նկարահանման վայր է դարձել բազմաթիվ ֆիլմերի, այդ թվում՝ «Երեք հրացանակիրների» համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը