Լրահոս

21.02.2015 15:48


Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել

Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 20-ին, ժամը 10.05-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Տիգրան Կ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 5-ից ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 365 հոդվածի 1-ի մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Այս խորագրի վերջին նյութերը