ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, մի քրեական գործի շրջանակներում, Վանաձոր քաղաքի Վանդանանց փողոցի բնակիչ, 1981 թ. ծնված Արամ Հ.-ի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում, տան ննջասենյակի պահարանից հայտնաբերել և առգրավել են 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, իսկ ավտոտնակից՝ 1.5 գ կանեփանման զանգված: Նշանակվել են փորձաքննություններ: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը:
Փամփուշտ և թմրամիջոց՝ խուզարկությամբ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, մի քրեական գործի շրջանակներում, Վանաձոր քաղաքի Վանդանանց փողոցի բնակիչ, 1981 թ. ծնված Արամ Հ.-ի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում, տան ննջասենյակի պահարանից հայտնաբերել և առգրավել են 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, իսկ ավտոտնակից՝ 1.5 գ կանեփանման զանգված:
Նշանակվել են փորձաքննություններ:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը: