Լրահոս

21.02.2015 13:24


Ծանրաքաշ մեքենաները խոչընդոտում են «Զանգեր»-ի հատվածում ճանապարհի բացման աշխատանքներին

Ծանրաքաշ մեքենաները խոչընդոտում են «Զանգեր»-ի հատվածում ճանապարհի բացման աշխատանքներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ՝ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը բաց է:

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետևանքով շարունակում է դեռևս փակ մնալ:

Ճանապարհաշինարարների կողմից ճանապարհի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, անհրաժեշտ տեխնիկայի կիրառմանը խոչընդոտում են անսարքության պատճառով արգելակված, իրանական ծանրաքաշ երեք ավտոմեքենաները, որոնց պատճառով այդ հատվածում այս պահին կան մեքենաների կուտակումներ:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը