Վեցամյա Հասմիկ Մարտիրոսյանի առողջական վիճակը բավարար է
Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» Շիրակի մարզի Բայանդուր գյուղի 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի նշիկների վիրահատության ժամանակ առաջացած բարդության պատճառների և դրա հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված քայլերի ուսումնասիրման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ռեանիմատոլոգ, անեսթեզիոլոգ Զավեն Կալենտերյանի նախագահությամբ։
Հիվանդության վարման ընթացքին մասնագիտական գնահատական տալու նպատակով հանձնաժողը մանրամասն ուսումնասիրել է երեխայի հիվանդության պատմագրերը:
Հիվանդության պատմագրի տվյալներով՝ անզգայացման սկիզբն անցել է հարթ, սակայն վիրահատության ընթացքում նկարագրվել է անեսթեզոլոգիական եզակի բարդություն` պնևմոթորաքս` երեխայի վիճակի կտրուկ վատացմամբ: Վիրահատությունը դադարեցվել է, կատարվել են անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, որի ժամանակ հաստատվել է ձախակողմյան ոչ լարված պնևմոթորաքս։ Կատարվել է պլևրալ խոռոչի պունկցիա, որից հետո հիվանդի վիճակը կարգավորվել է: Հետագա բարդություններից խուսափելու նպատակով մասնագետներ են հրավիրվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի թոքային վիրաբուժության բաժանմունքից։ Նրանց կողմից կատարված գործիքային հետազոտության` բրոնխոսկոպիայի, արդյունքում շնչափողի և հիմնական բրոնխների վնասվածք չի հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ ինտուբացիայի ժամանակ տեխնիկական սխալ չի եղել:
Այնուհետև հիվանդը «սանավիացիայի» ծառայության միջոցով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, որտեղ 2 շաբաթվա ընթացքում շարունակվել է բուժումը: Հաջորդող 2 շաբաթվա ընթացքում երեխան մասնագիտական բուժօգնություն է ստացել նյարդաբանական բաժանմունքում: 2014թ. դեկտեմբերի 25-ին նա դուրս է գրվել լավացումով` մնացորդային որոշակի երևույթներով: Հետագայում երեխան շարունակաբար գտնվել է նյարդաբանի հսկողության ներքո, ստացել հակացնցումային դեղորայք և վերականգնողական բուժում` լավ արդյունքներով։
Հասմիկ Մարտիրոսյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով հանձնաժողովը եզրակացրել է.
Տոնզիելէկտոմիա վիրահատությունը երեխայի մոտ եղել է ցուցված, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է ուղեգրվել սահմանված կարգով՝ քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտ ախտորոշումով: Նախավիրահատական հետազոտությունները կատարվել են լրիվ ծավալով` ՀՀ ԱՆ չափորոշիչներին համապատասխան: Անեսթեզիայի տեսակը ընտրվել է ճիշտ։ Անեսթեզիայի ընթացքում զարգացել է թոքերի արհեստական շնչառությանը բնորոշ, շատ հազվադեպ հանդիպող բարդություն: Անեսթեզիոլոգի և վիրաբույժների արագ կողմնորոշման և ճիշտ միջամտությունների շնորհիվ հաջողվել է փրկել երեխայի կյանքը։
Երեկ, օրվա երկրորդ կեսին Հասմիկ Մարտիրոսյանը, նրա վերականգնողական բուժումը հսկող նյարդաբանը, ինչպես նաև մայրիկը և տատիկը հրավիրվել էին «Արաբկիր» ԲՀ։
ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի մասնակցությամբ տեղի ունեցած կոնսիլիումի ընթացքում երեխան զննվել է բազմամասնագիտական թիմի կողմից։ Տատիկի կողմից ներկայացված բոլոր գանգատների կապակցությամբ հրավիրվել են տարբեր մասնագետներ` մանկական նյարդաբան, մանկաբույժ, մանկական օրթոպեդ, քիթ-կոկորդ-ականջաբան:
ՀՀ ԱՆ գլխավոր մանկական նյարդաբան Ա.Հակոբյանի և «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության բաժնի վարիչ Բ.Սուխուդյանի համատեղ զննման արդյունքում արձանագրվել է. «Երեխայի վարքագիծը զննման ողջ ընացքում նորմալ է: Ճանաչողական ֆունկցիաները պահպանված են, հրահանգներն անմիջապես ընկալում է և կատարում ճիշտ ու արագ։ Մկանային տոնուսը, ուժը, ջլային ռեֆլեքսները, շարժումների ծավալը` լիարժեք։ Ունի աննշան ինտենցիոն տրեմոր ձախից»:
Օրթոպեդի խորհրդատվության արդյունքում երեխայի մոտ հենաշարժական համակարգի, մասնավորապես՝ ձախ ոտնաթաթի օրթոպեդիկ խնդիրներ չեն հայտնաբերվել: Մանկաբուժական զննման ժամանակ ևս արտաքին ախտաբանական նշաններ չեն հայտնաբերվել։
Վեցամյա փոքրիկն ուղարկվել է նաև «Արբես» վերականգնողական կենտրոն` հոգեբանի և զարգացման մանկաբույժի խորհրդատվության։ Նշվել է, որ երեխան կարիք ունի կրկնակի գնահատման 6 ամիս հետո, որի համար անհրաժեշտ է դպրոցի ուսուցչի կողմից տրված բնութագիրը առաջադիմության և վարքագծի վերաբերյալ։
ՀՀ ԱՆ գլխավոր մանկական նյարդաբան Ա. Հակոբյանի ղեկավարությամբ քննարկվել են կոնսիլիումի զննման արդյունքները։ Տրվել է հետյալ եզրակացությունը. «Երեխայի սոմատիկ և նյարդաբանական առողջական վիճակը բավարար է: Առկա է մնացորդային աննշան նյարդաբանական սիմպտոմատիկա, որը չի սահմանափակում նրա շարժողական ակտիվությունը, ճանաչողական ֆունկցիան և խաղային գործունեությունը»:
Խորհուրդ է տրվել շարունակել վերականգնողական բուժումը, իրականացնել նյարդաբանի շարունակական հսկողություն։ Իսկ ձախ քմային նշիկի հեռացման հարցը դիտարկել 2 ամիս հետո։ Տեղեկացվել է, որ նշանակված դեղորայքն անվճար կտրամադրվի տեղամասային պոլիկլինիկայի կողմից։
Նշենք, որ ընդհանուր անզգայացումը բժշկական լուրջ միջամտություն է, որի ընթացքում, ժամանակակից գրականության տվյալներով, հնարավոր են որոշակի բարդություններ՝ 0.7‰ դեպքերում` չարորակ հիպերթերմիա, 0.5 ‰ դեպքերում` պնևմոթորաքս, 0.1‰ դեպքերում` անհասկանալի անեսթեզիոլոգիական մահ և այլն:
Հանձնաժողովի գնահատմամբ Հասմիկ Մարտիրոսյանի պարգայում անեսթեզիոլոգը ստեղծված իրավիճակում ժամանակին կողմնորոշվել է, ընդունել ճիշտ որոշումներ և կատարել անհրաժեշտ գործողություններ։ Բուժանձնակազմը ցուցաբերել է ինչպես մասնագիտական, այնպես էլ` բարոյական աջակցություն։