Մարգվելաշվիլի. «Ռուս–վրացական հարաբերությունների խնդիրը պետք է լուծվի երկխոսությամբ»
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ ռուս–վրացական հարաբերություններում առկա խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով։ Այս մասին նա հայտարարել է այսօր «Իմեդի» վրացական հեռուստաընկերության ուղիղ եթերում։
Մարգվելաշվիլին կողմ է արտահայտվել ռուս–վրացական երկխոսությունը շարունակելուն Վրաստանի վարչապետ, ՌԴ հետ կապերի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինի բանակցությունների ձևաչափով։ Նախագահն ասել է, որ ռուս–վարցական երկխոսության այդ ձևաչափը չպետք է որևէ կերպ սահմանափակված լինի։
Աբաշիձեի և Կարասինի միջև բանակցությունները 2008–ից հետո առաջին ուղիղ երկխոսությունն են երկու երկրների պաշտոնական անձանց միջև։ Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թ. դեկտեմբերին Ժևի արվարձաններից մեկում։
2013-2014թթ. Պրահայում կայացել է յոթ հանդիպում, որտեղ քննարկվել են առևտրատնտեսական հարցեր, հումանիտար և մշակութային համագործակցությունը և մի շարք այլ կարևոր թեմաներ։ Աբաշիձեի և Կարասինի հերթական հանդիպումը կկայանա Պրահայում փետրվարի 26-ին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։