Աշխարհ

21.02.2015 11:31


Պենտագոնի նոր ղեկավարն առաջին արտասահմանյան այցով Աֆղանստանում է

Պենտագոնի նոր ղեկավարն առաջին արտասահմանյան այցով Աֆղանստանում է

ԱՄՆ նոր պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն առաջին արտասահմանյան այցով ժամանել է Քաբուլ։ Ինչպես լրագրողներին ինքնաթիռում հայտարարել է Պենտագոնի նոր ղեկավարը, նա պատրաստվում է հանդիպել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմաձայի հետ։

«Ես ուղղվում եմ այնտեղ, որպեսզի գնահատեմ՝ ինչպես են ընթանում գործերը։ Մենք Աֆղանստանում կայուն առաջխաղացման հույս ունենք»,–նշել է ԱՄՆ ՊՆ ղեկավարը։

Նախարարի խոսքերով՝ Աֆղանստանը նոր պաշտոնում իր առաջին այցի երկիր ընտրելու պատճառն այն է, որ հանրապետությունում մինչ այժմ գտնվում է 10 հազար ամերիկացի զինծառայող։

Հիշեցնենք՝ Քարթերը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը փետրվարի 17-ին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը