Լրահոս

21.02.2015 11:23


«Բորուսիան» շարունակում է հաղթարշավը Բունդեսլիգայում (տեսանյութ)

«Բորուսիան» շարունակում է հաղթարշավը Բունդեսլիգայում (տեսանյութ)

Գերմանական Բունդեսլիգայի 22–րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»–ն արտագնա խաղում հաղթանակ է տոնել «Շտուտգարտ»–ի նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով։

Առաջին խաղակեսում թիմերը խփել են երեք գոլ։ Օբամեյանգի և Գյունդողանի շեշտակի հարվածներին դաշտի տերերը պատասխանել են Ֆլորիան Կլայանի իրականացրած 11–մետրանոցով։

Երկրորդ խաղակեսում Մարկ Ռոյսը հասցրել է դորտմունդցիների առավելությունը երկու գնդակի, իսկ ավելացրած ժամանակում Նեյդերմայերը հաստատել է վերջնական արդյունքը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման հանդիպման 46–րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Բորուսիա»–ն բարձրացել է միանգամից 5 տեղով և այս պահին մրցաշարային աղյուսակում 25 միավորով զբաղեցնում է 10–րդ հորիզոնականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը