Ամերիկացի սենատորներն ԱՄՆ վարչակազմին կոչ են արել խստացնել պատժամիջոցները ՌԴ դեմ
Ամերիկացի ազդեցիկ սենատորների մի խումբ, այդ թվում՝ զինված ուժերի հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Ջոն Մաքքեյնը և դեմոկրատ Ռիչարդ Դուրբինը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին նամակ են հղել՝ կոչ անելով ավելացնել ճնշումը Ռուսաստանի վրա։
Տեքստում հեղինակները նշում են, որ աշխարհազորայիններն Ուկրաինայի հարավ–արևելքում վերջին շրջանում զբաղեցրել են տարածք, որն առաջ գտնվում էր ուկրաինական զորքերի վերահսկողության տակ։
Ուղերձի հեղինակները մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայում հարձակողական գործողություններ վարելու համար, և նշել, որ առանց Արևմուտքի զգալի աջակցության՝ դրանք կշարունակվեն։
Բացի պատժամիջոցների խստացումից՝ սենատորները կրկին կոչ են արել Կիևին «պաշտպանողական զենք» մատակարարել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։