Աշխարհ

21.02.2015 10:30


ԱՄՆ–ի և Իրանի խորհրդակցությունները շարունակվել են ավելի քան 7 ժամ

ԱՄՆ–ի և Իրանի խորհրդակցությունները շարունակվել են ավելի քան 7 ժամ

Ժնևում ավարտվել են ԱՄՆ–ի և Իրանի միջև բանակցությունները միջուկային ծրագրի խնդրով։ Այս մասին հաղորդում է «ԻՌՆԱ» գործակալությունը։
Երկկողմանի խորհրդակցությունները, որոնք նախօրեին շարունակվել են ավելի քան 7.5 ժամ՝ փոքրիկ դադարով, տեղի են ունեցել փոխարտգործնախարարների մակարդակով՝ ԻԻՀ–ից՝ Աբբաս Արաքչիի և ԱՄՆ–ից՝ Ուենդի Շերմանի։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրամիության արտգործծառայության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդը։ Խորհրդակցությունները կշարունակվեն նույն կազմով։

Համաձայն գործակալության տվյալների՝ բանակցությունների ներկայիս փուլը կշարունակվի չորս օր։ Փետրվարի 22-ին կսկսվեն Իրանի և «վեցնյակի» պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնք, հնարավոր է, տևեն մինչև փետրվարի 23-ը։ Փետրվարի 22-23–ին բանակցողներին կմիանան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը