Լրահոս

20.02.2015 21:41


Ստորագրվել է ՊՆ և Կարմիր խաչի Համագործակցության ծրագիրը

Ստորագրվել է ՊՆ և Կարմիր խաչի Համագործակցության ծրագիրը

Այսօր ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ խնդիրները և առաջիկա ծրագրերը` ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի խթանմանն ու ինտեգրմանը:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է 2015թ. Համագործակցության ծրագիրը, որը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր ուսումնական ծրագրեր, ինչպես նաև գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և ՀՀ ԶՈՒ ու հանրության շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումներ:

Այս խորագրի վերջին նյութերը