Լրահոս

20.02.2015 16:40


Ընդլայնվել է հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալների շրջանակը

Ընդլայնվել է հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալների շրջանակը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տեղեկացնում է, որ սույն թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով ընդլայնվել է հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալների շրջանակը: Որոշման նախագիծը մշակել է Հանձնաժողովը, որի նպատակն էր հայտարարագրերի համակարգի թափանցիկության բարձրացումը՝ գործաքների վերաբերյալ տվյալները հասարականության հասանելի դարձնելու միջոցով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2014 թվականի գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրերը կհրապարակայնացվեն սահմանված առավել թափանցիկ ձևաչափին համապատասխան՝ սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո (պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը):
Հանձնաժողովին ներկայացված հայտարարագրերը ներկայումս գտնվում են նույնականացման փուլում:

ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց

էթիկայի հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը