Փետրվարի 20-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2015թ. բանակային տարվա ձմեռային փուլի մեկնարկային գործընթացների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը:
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ըստ ուղղությունների ներկայացրեց կատարված և կատարվելիք աշխատանքների համալիրը, կարևորեց ուսումնական գործընթացների ճիշտ և նպատակային կազմակերպման, անձնակազմի մարտական ունակությունների բարձրացման և գործնականում դրանց արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում ելույթներով և պարզաբանումներով հանդես եկան նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների պետերն ու զորամասերի հրամանատարները:
Ծառայողական խորհրդակցություն

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն