Տնտեսական

20.02.2015 14:48


«Քանի դեռ քեզ չեն սպասարկել, դու չես վճարում»

«Քանի դեռ քեզ չեն սպասարկել, դու չես վճարում»

Այսօրվա ասուլիսին «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ–ի ղեկավար Կարեն Չիլինգարյանն ասել է, որ գազ սպառողներն իրավունք ունեն համարժեք սպասարկում պահանջել:

«Քանի դեռ քեզ չեն սպասարկել, դու չես վճարում»,–ընդգծել է բանախոսը՝ հիշեցնելով 2015-ից ուժի մեջ մտած նոր պայմանագրերի մասին. եթե նախկինում վարպետի այցի համար պետք էր վճարել ամեն ամիս, իսկ ստուգումներն անցկացվում էին տարին երկու անգամ, այժմ պետք է վճարել միայն տարեկան երկու անգամ և միայն ստուգմանը հաջորդող ամսին: Այսինքն, փոխվել է ոչ թե գինը, այլ սպասարկման ձևը։

«Մեր կարծիքով դա շատ ճիշտ է»,-ասել է Չիլինգարյանը:

Այսպիսով, այն սպառողները, որոնց բնակարանների գազի կետերը ստուգվել են 2014-ի հոկտեմբեր-դեկտեմբերի համար, փաստացի պետք է վճարեն հաջորդ կիսամյակում, այսինքն՝ մինչև ապրիլի 1-ը:

Չիլինգարյանը հավանություն է տվել բաժանորդների բողոքին, որոնցից ընկերությունը գումար է պահանջում՝ դեռ չսպասարկած.

«Մենք համարում ենք, որ բաժանորդները լրիվ իրավունք ունեն բողոքել «Էյ Ի Ջի» ընկերությանը, եթե սպասարկումը դեռ չեն ստացել, իսկ վճարն արդեն պահանջում են»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը