Լրահոս

20.02.2015 14:10


Վառնայի «Զոր. Անդրանիկ» հրապարակում նշվելու է նրա ծննդյան 150 ամյակը

Վառնայի «Զոր. Անդրանիկ» հրապարակում նշվելու է նրա ծննդյան 150 ամյակը

Սիրելի հայրենակիցներ,

Սույն տարվա փետրվարի 25-ին լրանում է հայ ազգային հերոս, հայ և բուլղար ժողովուրդների ազատագրության մարտիկ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150 ամյակը:

Այս առիթով, Բուլղարիայի Հայերի Միության նախաձեռնությամբ և օրհնությամբ Վառնայի ս. Սարգիս հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տ. Բարթողիմեոս քհն. Հակոբյանի՝ փետրվարի 25-ին, ժամը 17:30-ին, Վառնայի Գալատա թաղամասի «Զոր. Անդրանիկ» հրապարակում տեղադրված նրա հուշարձանի մոտ տեղի կունենա Հոգեհանգստյան կարգ և ծաղիկների ու ծաղկեպսակների զետեղում՝ ի հիշատակ Մեծն Զորավարի:

Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այդ օրը մեզ հետ միասին հիշատակել հայ ազգային հերոս Զոր. Անդրանիկի 150-ամյա հոբելյանը, ինչը ամեն մի հայորդու սրբազան պարտքն է Մեծն Զորավարի անմահ հիշատակի առջև, մինչև ժամը 17:00-ը լինել Վառնայի ս. Սարգիս եկեղեցու բակում, որտեղից մեքենաների շարասյունը կշարժվի դեպի միջոցառման վայրը:

Բուլղարիայի Հայերի Միություն

Այս խորագրի վերջին նյութերը