Լրահոս

20.02.2015 11:54


Բռնվել է թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ կատարող քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը

Բռնվել է թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ կատարող քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ ՔԿ հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձն իր խնդրանքով 15 հազ. ՀՀ դրամի դիմաց հիմնարկի տարածք է տեղափոխել փաթեթավորված բջջային հեռախոս: Նույն փաթեթում եղել է նաև զգալի չափի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՔԿՀ հիմնարկի ծառայողը վերը նշված իրերը փոխանցել է տնտեսատեխնիկական մասի աշխատակից դատապարտյալին, որպեսզի վերջինս դրանք անցկացնի հիմնարկի ռեժիմային գոտի և փոխանցի մեկ այլ դատապարտյալի, սակայն հատուկ ծառայություն իրականացնողները նրա մոտից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոսն ու զգալի չափի թմրամիջոցը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողըհամարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժիմեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը