Ադրբեջանն ընդունել է աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը
«ԱՊԱ»–ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում մեջբերելով Փարիզում Օլանդի խոսքերը, թե եկել է խաղաղության համաձայնագիրը պատրաստելու ժամանակը՝ հայտարարել է.
«Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ադրբեջանը»։
Մամեդյարովի խոսքերով՝ համանախագահներն աջակցություն են հայտնել Ադրբեջանի նախաձեռնությանն, ու առաջարկել են սկսել գործընթացը: Ըստ նրա՝ աշխատանքային խմբի ստեղծումը ձեռնտու է բոլորին, այդ թվում՝ Հայաստանին: Սակայն Մամեդյարովը պնդել է, որ հայկական կողմն այդ առաջարկը չի ընդունել:
«Բոլորը հասկանում են, որ հակամարտությունը հավերժ լինել չի կարող: Մենք պետք է համաձայնագրի աշխատանքներն ավարտենք 6 ամսում կամ մեկ տարվա ընթացքում... Այժմ համանախագահները պետք է կողմնորոշվեն՝ ինչպես պետք է խոսեն Հայաստանի հետ»,- ասել է Մամեդյարովը։

7or.am