Տնտեսական

20.02.2015 11:01


«Գազպրոմ»–ը բանակցում է Կիևի հետ Դոնբաս գազ մատակարարելու համար

«Գազպրոմ»–ը բանակցում է Կիևի հետ Դոնբաս գազ մատակարարելու համար

«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ ներկայումս «Գազպրոմ»–ը համաձայնության փուլում է «Նավթոգազ»–ի հետ Դոնբաս գազ մատակարարելու համար։ Այս մասին «Կոմմերսանտ»–ին հայտնել է ռուսական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

Ավելի վաղ «Նավթոգազ»–ի ղեկավար Անդրեյ Կոբոլևը հայտնել էր լրագրողներին, որ ընկերությունը վերականգնել է գազամատակարարումը Դոնբաս (ռազմական գործողությունների հետևանքով գազային «տրանսպորտի» ենթակառուցվածքների վնասման պատճառով ուկրաինական կողմը դադարեցրել էր գազամատակարարումը ԴԺՀ և ԼԺՀ), և Կիևը մտադիր չէ վճարել այդ տարածաշրջան «Գազպրոմ»–ի մատակարարած գազի համար։

Կոբոլևը նաև վառելանյութի անմիջական մատակարարումը ինքնահռչակ հանրապետություններ համարել էր Ուկրաինայի և ՌԴ–ի գազային պայմանագրի խզում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը