Աշխարհ

20.02.2015 09:40


Պորոշենկոն դեմ է Ուկրաինայում խաղաղարար առաքելությանը ՌԴ մասնակցությանը

Պորոշենկոն դեմ է Ուկրաինայում խաղաղարար առաքելությանը ՌԴ մասնակցությանը

«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ «Ռուսաստանը չի կարող և չի մասնակցի Ուկրաինայում խաղաղարար առաքելությանը»։

Աս մասին Ուկրաիայի առաջնորդը հայտարարել է եվրոպական քաղաքականության հարևանության և բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննի հետ համատեղ ասուլիսին:

Պորոշենկոն նշել է՝ Ուկրաինայում առանց այդ էլ բազմահազարանոց ռուսաստանյան ռազմական համակազմ կա։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հավանություն էր տվել Ուկրաինայի՝ ՄԱԿ–ին և ԵՄ–ին ուղղած դիմումին՝ երկրի տարածք խաղաղապահներ մտցնելու վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը