Լրահոս

19.02.2015 22:59


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Սեյրան Օհանյանը փետրվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած հիմնական պատահարները, լարվածության կտրուկ աճը պայմանավորող հնարավոր գործոների մասին իր տեսակետները:
Կողմերը մտահոգություն են հայտնել վերջին ամիսներին հակամարտող ուժերի միջև շփման գծում իրավիճակի թեժացման կապակցությամբ, միակարծիք լինելով վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտության հարցում: Քննարկվել են առաջնագծում վստահության ամրապնդման և պատահարների բացառման մի շարք հնարավոր լուծումներ, որոնք կյանքի կոչելու ուղղությամբ Սեյրան Օհանյանը հայտնել է հայկական կողմի անվերապահ հանձնառությունը:

Այս խորագրի վերջին նյութերը