Լրահոս

19.02.2015 21:25


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 18-ից 19-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 18-ից 19-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը:
Բացահայտվել է գողության` 12, խարդախության և կաշառակերության` 6-ական, խուլիգանության և յուրացման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը