Լրահոս

19.02.2015 15:42


ԼՂՀ ՊՆ–ն ամփոփել է 2014թ. բանակային տարին

ԼՂՀ ՊՆ–ն ամփոփել է 2014թ. բանակային տարին

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսը, որին ներկա էին Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին` բանակի հրամանատարը ամփոփել է 2014թ. բանակային տարին, նշել ձեռքբերումները և առաջադրել դեռևս լուծում պահանջող հարցերի վերաբերյալ իր մոտեցումները: Այնուհետև Մովսես Հակոբյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական վերջին իրողություններին, խոսել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացիկ տարվա սկզբին արձանագրված լարվածության ու բանակի ձեռնարկած գործողությունների մասին:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հուզող բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին նոր սպառազինության ու զինտեխնիկայի ձեռքբերմանը, բանակում բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանը և առաջնագծում զինծառայողների անվտանգությունն ապահովելու ու ինժեներական կառույցների ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը