ՀՀ կառավարությունից հայտնում են, որ գործադրի ծրագրով նախատեսված է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալի ավելացում: ՀՀ 2015թ. պետբյուջեով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման նպատակով հատկացվել է ավելի քանի 290 մլն դրամով ավելի գումար, քան նախորդ տարի, ինչը հնարավորություն է տալիս տարբերակված 4 և 6 տոկոսի փոխարեն երկրի բոլոր համայնքների համար կիրառել վարկերի տոկոսադրույքների 6 տոկոսային կետի սուբսիդավորում: Տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կառավարության որդեգրած քաղաքականության իրագործման գործիքներից մեկը գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող պետական աջակցության ծավալի ավելացումն է, այդ թվում՝ տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ավելացումը:
Կկիրառվի վարկերի տոկոսադրույքների 6 տոկոսային կետի սուբսիդավորում