Տնտեսական

19.02.2015 15:17


Կստորագրվի «Որոտան»–ի առուվաճառքի լրամշակված պայմանագիրը

Կստորագրվի «Որոտան»–ի առուվաճառքի լրամշակված պայմանագիրը

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2013թ. նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մեջ և հավանություն տվել բարեփոխված և կողմերի իրավահարաբերություններն առավել հավասարակշռված եղանակով կարգավորելու նպատակով էապես լրամշակված պայմանագրին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը լիազորություն է ստացել կառավարության անունից ստորագրել նշված փաստաթուղթը:

Այս խորագրի վերջին նյութերը