Թորոս Ազատյանի հավաքածուի մի մասն անհապաղ վերականգնման կարիք ունի
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ գործադիրը որոշել է ՀՀ մշակույթի նախարարության Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին ամրացված իննսունինը թանգարանային առարկաները հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին: Խոսքը վերաբերում է պոլսահայ բանասեր, գրող Թորոս Ազատյանի հավաքածուի օսմաներեն, թուրքերեն, պարսկերեն և արաբերեն մի շարք ձեռագրերին, ինչպես նաև հայ միջնադարյան բժշկագիտությանն առնչվող 18-19-րդ դարերում կատարված ընդօրինակություններին և ձեռագիր բառարաններին, որոնք տարիներ շարունակ դուրս են մնացել գիտական շրջանառությունից: Հավաքածուի մի մասը վատ վիճակում է և անհապաղ վերականգնման կարիք ունի, ինչը կարելի է անել միջնադարյան ձեռագրերի պահպանության և վերականգնման լիարժեք պայմաններ ունեցող Մատենադարանում: Ավելի վաղ Թորոս Ազատյանի հավաքածուի հայկական ձեռագրերը փոխանցվել են Մատենադարան, որտեղ հնարավոր է ցուցանմուշների պատշաճ պահպանությունը, ուսումնասիրությունն ու հանրահռչակումը: