Լրահոս

19.02.2015 15:04


Ստեղծվելու է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ

Ստեղծվելու է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է ստեղծել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը, իսկ այնտեղ ներգրավված են լինելու ֆինանսների, արդարադատության նախարարները, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, գլխավոր դատախազը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահն ու Հանրային խորհրդի նախագահը, ՀԿ ներկայացուցիչներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը