Լրահոս

19.02.2015 14:51


Թեժ գծին ստացվել է 342 զանգ

Թեժ գծին ստացվել է 342 զանգ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ Թեժ գծի (010 44 22 73) գործարկման օրվանից (30.09.2014թ.) մինչ օրս ընկած ժամանակահատվածում գրանցվել է 342 զանգ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հանձնարարությամբ 48 ահազանգով կատարվել են ուսումնասիրություններ, խնդիրները վերացնելու ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Վեց դեպքով հանցագործության հատկանիշների պարունակության կասկածանքով հաղորդագրություններ են տրամադրվել ՀՀ ոստիկանությանը, իսկ մնացաց զանգերը կրել են տեղեկատվական-խորհրդատվական բնույթ:

Այս խորագրի վերջին նյութերը