Տնտեսական

19.02.2015 13:38


Նաիրիտցիներն այսօր նորից ցույցի են դուրս եկել

Նաիրիտցիներն այսօր նորից ցույցի են դուրս եկել

«7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր նորից «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են անում Կառավարության շենքի դիմաց։ Սոցիալական ծանր իրավիճակում հայտնված և արդեն իսկ կրճատված աշխատակիցները պահանջում են վերջնահաշվարկ անել և մարել աշխատավարձի կուտակված պարտքը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նրանց չէր գոհացրել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի պատասխանը, Կառավարությունն էլ մինչև ուրբաթ ժամանակ էր խնդրել աշխատավարձերի պարտքի մարման ժամանանակացույցի տարբերակներ փնտրելու համար։ Սակայն աշխատողների մի մասը որոշել էր ամեն օր ցույց անել Կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին կրճատվել է «Նաիրիտի» 1700 աշխատակից։ Տարբեր հաշվարկներով՝ գործարանն աշխատողներին պարտք է 18 ամսվանից մինչև երկու տարվա հասնող աշխատավարձ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը