Աշխարհ

19.02.2015 13:24


Թուրքերը պահանջում են որակազրկել Հայաստանին «Եվրատեսիլ-2015»-ին

Թուրքերը պահանջում են որակազրկել Հայաստանին «Եվրատեսիլ-2015»-ին

Ցեղասպանության 100–ամյակի կապակցությամբ այս տարի որոշվել էր այլ ձևաչափով ներկայանալ «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Ըստ այդմ՝ Don't Deny» («Մի՛ ժխտիր») երգով մեր երկիրը ներկայացնելու է 6 հայ աշխարհի տարբեր անկյուններից։ Նրանցից 5–ը 1915-ին աշխարհի 5 մայրցամաքում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդի ներկայացուցիչ է և զուգակցվում է անմոռուկի 5 թերթիկի հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Խումբն անվանվել է «Genealogy»՝ 6 երգիչ, 6 ճակատագիր, 1 պատմություն:

Մրցույթի թուրք երկրպագուները, սակայն, դա համարել են մրցույթի քաղաքականացում և «change.org» կայքում ստորագրահավաք սկսել՝ Եվրոպայի հեռարձակողների միությունից պահանջելով որակազրկել Հայաստանին, ինչպես նաև Ֆրանսիային. վերջինի մասնակիցն ասել էր, որ երգը նվիրվելու է Ցեղասպանությանը:

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը