Լրահոս

19.02.2015 13:02


Ողբերգական վրաերթ Նորք Մարաշում. 8 ամսական երկվորյակ եղբայրներից մեկը մահացել է

Ողբերգական վրաերթ Նորք Մարաշում. 8 ամսական երկվորյակ եղբայրներից մեկը մահացել է

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 4 հոգու: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածները շպրտվել և բախվել են թաղապետարանի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի ճաղավանդակներին:
Քիչ առաջ հիվանդանոցից տեղեկացրին, որ երեխաներից մեկը մահացել է, մնացած 3 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են:
Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը