Քննարկվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ փետրվարի 18-ին անցկացրել է խորհրդարանական լսումներ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ այս նախագիծն արդեն մեկ անգամ քննարկվել է հանձնաժողովում եւ լիագումար նիստում: Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ընթացքում հարցը քննարկելիս եղել են բազմաթիվ հարցադրումներ պատգամավորների կողմից, ինչպես նաեւ առաջարկվել է կազմակերպել խորհրդարանական լսումներ` նախագիծն ավելի լայն ու ընդգրկուն ներկայացնելու եւ արդյունավետ աշխատանք իրականացնելու համար:
Փետրվարի 18-ին կայացած խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ գործող օրենքը չի կարգավորում մարդու անձնական տվյալների պաշտպանության իրավակարգավորումները եւ մեխանիզմները, որոնց բացակայությունն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ իրավունքների իրացման եւ պաշտպանության առումով:
Պարոն Մկրտչյանը նշել է նաեւ, որ օրենքի նախագիծը բացի այն, որ սահմանում է անձնական տվյալների եւ դրանց մշակողների մասին հիմնական հասկացությունները, կարգավորում է նաեւ իրավունքի պաշտպանության եղանակներն ու պահանջները:
Օրենքի նախագիծը, ըստ Արսեն Մկրտչյանի, հիմնական պահանջներ է ներկայացնում անձնական տվյալներ մշակողների նկատմամբ, ինչպես նաեւ այն բոլոր միջոցների, որոնցով օգտագործվում կամ մշակվում են դրանք: Նախագծում նաեւ նախատեսված է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ստեղծում, որը կոչված է ապահովելու անձնական տվյալների մշակման համակարգը, քանի որ այն, ըստ նախագծի, ունի պարտավորություններ` ներկայացնելու անձնական տվյալների մշակման լավագույն փորձը:
Արսեն Մկրտչյանը վստահեցրել է, որ այս մարմինը ոչ միայն պետք է հետեւողական աշխատանք կատարի, այլ նաեւ խրախուսի ու զարգացնի անձնական տվյալների պաշտպանության փորձը:
Կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկման ընթացքում պատգամավորներն առաջ են քաշել մի շարք խնդիրներ եւ համատեղ քննարկման արդյունքում ստացել դրանց պատասխանները: Արդարադատության նախարարի առաջին տեղակալն առաջարկել է շարունակել համատեղ քննարկումներն ու կարծիքների փոխանակությունները` առավել նպատակադրված արդյունք ստանալու համար:
Քննարկումը եզրափակվել է հարցուպատասխանով, իսկ ՏՏ ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկությունները:

ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն